Տուր դեպի Գութանասար

Բացահայտեք Հայաստանի անզուգական բնությունը Գութանասար լեռը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, առաջարկում է անկրկնելի հնարավորություն արկածասեր արշավորդների համար: Հայ Հիլ Տուրի կողմից կազմակերպվող բագիներով և կվադրոցիկլներով իրականացվող տուրերը ձեզ հնարավորություն են տալիս ապրել անմոռանալի արկածներ՝ վայելելով Հայաստանի լեռների հրաշալիքները: Ինչո՞ւ ընտրել մեր տուրերը Պրոֆեսիոնալ սարքավորումներ. Մեր տուրերի ժամանակ մենք գործածում ենք ամենանոր և անվտանգ բագիներ ու կվադրոցիկլներ, որոնք կանոնավոր կերպով անցնում են տեխնիկական ստուգում և զննում: Մեր ամբողջ տեխնիկան համապատասխանում է միջազգային անվտանգության բոլոր ստանդարտներին: Փորձառու ուղեկցորդների թիմ. Մեր թիմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր իրազեկ են լեռնային ճանապարների բոլոր խոչընդոտներին և գիտեն յուրաքանչյուր արահետ և կարող են ապահովել ինչպես անվտանգությունը, այնպես էլ հետաքրքիր տեղեկություններ տրամադրել տեղական պատմության և բնության մասին: Տուրի ծրագիր Տեխնիկական նախապատրաստություն. Սպորտային համազգեստներն ու սաղավարտները ընտրելուց հետո մենք անցկացնում ենք մանրամասն ցուցումներ բագիների և կվադրոցիկլների շահագործման մասին: Նույնիսկ եթե դուք սկսնակ եք, մեր փորձառու մասնագետները կապահովեն ձեր անխափան երթևեկը ողջ տուրի ժամանակ: Արկածային երթևեկություն. 3-4 ժամ տևող երթևեկության ընթացքում արշավորդները կանցնե լեռնային անտառային արահետներով, կհասնեն լեռնաշղթայի բարձր կետեր, որոնք լի են հրաշալի տեսարաններով, և հնարավորություն կունենան լուսանկարահանելու Գութանասար լեռան գագաթին: Ովքե՞ր կարող են մասնակցել Մեր տուրերը նախատեսված են 16 տարեկանից բարձր արկածասեր արշավորդների համար: Որևէ նախնական փորձ պարտադիր չէ, քանի որ մենք տրամադրում ենք ամբողջական ուսուցում և անցկացնում ենք նախավարժանք: Միակ պայմանը լավ ֆիզիկական վիճակն է, ապորտային կոշիկների առկայությունն ու արկածային ոգին: Ապահովություն նախ և առաջ Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում տուրի յուրաքանչուր մասնակցի անվտանգությանը: Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ սաղավարտներ, վարման ընթացքում տեխնիկաների միջև պահպանեն 10 մ հեռավորությունը և վարման ողջ ընթացքում հետևեն հրահանգիչների ցուցումներին: Դե ինչ, առաջ դեպի Գութանասարի հրաշալի բարձունք: