High Hill Tours-ի սպորային բագիներն ու կվադրոցիկլներն իդեալական են նույնիսկ Հատիսի դժվարանցանելի արահետներն ու զառիվեր խոչընդոտները հաղթահարելու համար: Մեր արկածասեր արշավորդները ողջ արշավի ընթացում ապավինում են High Hill-ի պրոֆեսիոնալ հրահանգիչների հարուստ փորձին, ովքեր ունեն համապատասխան հավաստագրում և տեղանքի լավ իմացություն։ Նրանք արշավորդներին վարպետորեն առաջնորդում են տեխնիկապես բարդ երթուղիներով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անվտանգ կառավարման մեթոդներին և շրջակա միջավայրի պահպանության սկզբունքներին։ Շրջագայությունն ընդգրկում է քարքարոտ վերելքներից՝ մինչև ընդարձակ հովիտներ և պանորամային լեռնաշղթաներ, որոնք ընդգծում են հայկական լեռների ողջ գեղեցկությունը։ Մեր յուրաքանչյուր տուրի ժամանակ խստորեն պահպանվում են անվտանգության բոլոր կանոներնը, իսկ մեր յուրաքանչյուր արշավ սկսվում է անվտանգության համապարփակ հրահանգավորմամբ և մասնակիցների համար անհատական ուսուցողական տուրի կազմակերպմամբ: Մենք վայելում ենք մեր լսարանի և էքստրեմիստնրի նվիրվածությունն ու լոյալությունը, ինչը վկայում է մեր առաքելության և վարած ռազմավարության ճշգրտության մասին: